- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահին

[1]ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։