- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը

[1]Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 20-ը:

Այդ տարի համաժողովին, ըստ Սփյուռքի նախարարության, մասնակցում է ավելի քան 1500 մարդ 70 երկրից: Ներկա են լինելու նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն), տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին:

Համաժողովի օրերին կազմակերպվելու են նաև մշակութային երեկոներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու օպերային ճանաչված երգչուհի Արաքս Մանսուրյանին, մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգին, մասնակցել «Նաիրի» համահայկական փառատոնին:

Այս տարվա համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու է նաև համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: