«Ազատ լսարան»՝ քաղաքականացված երիտասարդների համար

2017թ. սեպտեմբերից` «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Հայաստանում իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիրը: Երկամսյա անվճար դասընթացի նպատակն է՝ ազատ լսարանի ձեւաչափով մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին եւ հայությանն առնչվող արդիական քաղաքական խնդիրների մասին:

Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին՝ այստեղ նայելու են քաղաքագետների աչքերով: Մասնակիցների համար դասախոսություններ են կարդալու հասարական, քաղաքական գործիչներ՝ Հայաստանից ու Սփյուռքից: Դասախոսությունների մի մասը փակ են՝ միայն մասնակիցների համար, մի մասն էլ բաց՝ կարող են մասնակցել նաեւ քաղաքականությամբ հետաքրքրվողները: Սա դասընթացների հիմնական մասն է, բայց ոչ ամբողջականը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել Տպել