- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել

[1]Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը պնդում է՝ ամեն ինչ լավ է, իսկ կոալիցիոն գործընկեր` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել:

«Ես ասել եմ` սոցիալական վիճակը չի վատացել, ինքն (Հրանտ Մարգարյանը-խմբ) ասել է՝ բեկումնային փոփոխություն չի եղել: Դուք որտե՞ղ եք տեսնում հակասություն»,- հարցրեց վարչապետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որից հետո ընդունվել է հայտարարություն: Հայտարարության տեքստն՝ այստեղ: [2]

yerkir.am