ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ:

Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ:


Այսպիսով, Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տպել Տպել