- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա նոր ինքնաթիռ ուղարկել առայժմ չի ծրագրում

[1] «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրել է, որ «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնությունում Սիրիա նոր ինքնաթիռ ուղարկելու ծրագրեր առայժմ չկան: Փոխարենը, նախաձեռնության կողմից ձեռք բերված պարենամթերքի 15 կիլոգրամանոց արկղեր կբաժանվեն Հայաստանում բնակվող այն սիրիահայերին, որոնք այդ օգնության կարիքն ունեն:

«Ցուցակագրում ենք և վաղը ժամը 12-ին «Արամ Մանուկյան» կենտրոնից կբաժանանենք պարենամթերքի հերթական խմբաքանակը»,- հայտնել է Լիլիթ Գալստյանը: