Կրթության համակարգում աննախդեպ հետաքրքությունը կրթական ներդրումների հնարավորություն է բերել

Հայաստանի Հանրապետութունում ՀՆԱ-կթություն հատվածը երբեւէ 2 տոկոսի տիրույթից չպետք է իջնի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային Ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Մենք ունենք ներկա բյուջեի նախագիծը, որտեղ ՀՆԱ-բյուջե հարաբերակցությունը կրթության հատվածով 2 տոկոսից մի քիչ բարձր է, բայց երբ նայում ենք միջին ժամկետով, մտահոգություն կա: Այժմ Ֆինանսների նախարարության, հանրապետության նախագահի անմիջապես ցուցումով պետք է հասնենք մի վիճակի, որ Հայաստանի Հանրապետութունում գոնե ՀՆԱ-կթություն հատվածը երբեւէ 2 տոկոսի տիրույթից չիջնի»,-ասաց նա:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ 2018թ. լուրջ նախադրյալներ կան կրթության ոլորտի զարգացման համար, նրա խոսքով, կրթության համակարգում աննախդեպ հետաքրքությունը կրթական ներդրումների հնարավորություն է բերել:

Տպել Տպել