ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը 24 տարեկան է

Այսօր լրանում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության հիմնադրման 24 տարին:

1993 թվականի նոյեմբերի 27-ից` հիմնադրման օրից ի վեր ՀԵՄ-ը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, բայց հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և գաղափարներին:

24 տարիների ընթացքում ՀԵՄ-ի անդամները միավորված են եղել մեկ միասնական գաղափարի և դրոշի շուրջ՝ հանուն հայրենիքի լուսավոր ապագայի, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտման սրբազան երդման:

Տպել Տպել