Կայացել է ՀՅԴ ՀԵՄ-ի եռօրյա սեմինարը

Պռոշյանում կայացել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Երևան մարզի սեմինարը:

Դեկտեմբերի 1-3-ը կայացած եռօրյա սեմինարի ընթացքում տարբեր թեմաներով դասախոսություններ, զրույց-քննարկումներ են եղել քաղաքական մի շարք թեմաների, Մադրիդյան սկզբունքների, Ջավախքի ու ջավախքահայության ներկա կացության մասին:

Սեմինարի ավարտին Պռոշյանի պանթեոնում տեղի է ունեցել խոստման արարողություն, որի ընթացքում 10 նորագիրներ միացել են ՀՅԴ ՀԵՄի մեծ ընտանիքին։

yerkir.am

Տպել Տպել