- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Ազատ լսարան» ծրագիրն ամփոփել է առաջին փուլի արդյունքները

Մի քանի ամիս առաջ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի նախաձեռնած «Ազատ լսարան» ծրագրի մասնակիցները երկամսյա անվճար դասընթացներն ավարտում են գիտելիքների մեծ պաշարով ու ավարտական վկայագրերով:

[1]

Դասախոսություններն անցկացվել են ազատ լսարանի սկզբունքով: Ընտրվել են թեմաներ, որոնց շնորհիվ մասնակիցներն ընդհանուր պատկերացում են կազմել աշխարհում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նրանց համար դասախոսություններ են կարդացել հասարակական, քաղաքական գործիչներ՝ Հայաստանից ու Սփյուռքից: