Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն զգա

Արմենուհի Կյուրեղյանը՝ թանկացումների մասին


Սոցիալական բունտը ոչ մի կերպ ոչ ցանկալի, ոչ էլ ընդունելի տարբերակ է, բայց եթե հանրության մեջ խնդիրներ են առաջացել, անպայման պետք է լուծումներ գտնել:
ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տիրող թանկացումներին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից նախաձեռնած բողոքի ակցիային եւ փողոց դուրս գալու կոչերին` Կյուրեղյանը նշեց. «Ամեն դեպքում դա հարցի լուծման չի կարող բերել: Լուծում ստանալու համար պետք է բազմակողմանիորեն քննարկում կազմակերպվի և տարբեր մոտեցումների արդյունքում հստակ մեխանիզմներ մշակվեն: Երթը միգուցե մեխանիզմներից մեկն է, բայց վերջնական լուծում երթով չի ստացվի»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տպել Տպել