- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու

Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե տեղին են այն դիտարկումները, թե ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ կան, և հնարավո՞ր է՝ այն դառնա կոալիցիոն գործընկերների քաղաքական ապահարզանի պատճառ:

[1]

«Բանակցությունների փուլում սեպարատ հայտարարություններ են լինում, բայց այս փուլում ձեռնպահ եմ, թե ինչու է ՀՀԿ-ը պաշտպանում ռեյտինգային ընտրակարգը: Բայց ռեյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագրի համար»,- ասաց Ռուստամյանը՝ շեշտելով, որ այն, իհարկե, կարող է դառնալ հարաբերությունները հետագայում ավելի սերտացնելու հարց, թեև չի կարծում, որ գերակա հարց է:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, թե կոալիցիայից բխող ծրագրեր ունեն, որոնք պետք է կյանքի կոչել մինչև 2022 թվականը, և պարտավոր են իրականացնել՝ հօգուտ ժողովրդի:

Պատգամավորը հիշեցրեց, որ վարկանիշային ընտրակարգի շուրջ տարաձայնությունը գոյություն ուներ նաև մինչև կոալիցիոն գործընկեր լինելը, և դրա մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են:

«Ինքս անձամբ ունեցել եմ առիթներ քննարկումների ժամանակ`նշելու, որ այն կարգը, որն առաջարկվում է ռեյտինգայինի հետ կապված, շեղում է համամասնական ընտրակարգի դասական պատկերացումներից: Այս խնդիրը գոյություն ուներ մինչև կոալիցիայի ձևավորումը, հարցը օրակարգից չենք հանել, անկախ նրանից՝ գիտեինք, որ ՀՀԿ-ը դեմ էր, սակայն շարունակելու ենք մեր մոտեցումն այդ ուղղությամբ պաշտպանել: Չենք կարող չտեսնելու տալ այդ հանգամանքը, որ ընտրական գործընթացները հանգեցնեն նրան, որ ավելի քիչ ձայնով կարող են մանդատ ստանալ»,-ասաց նա և նշեց, որ հավանական լուծման հետ կապված խնդիրը դեռևս քննարկվող հարց է:

Արմեն Ռուստամյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, որ պետք է գտնել ադեկվատ լուծում, որպեսզի փոխված Սահմանադրությամբ կառավարման համակարգը լիարժեք կյանքի կոչվի կիրառման փուլում։ Նա հիշեցրեց, որ իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացված, միահեծան իշխանությունը ՀՀ-ում և բոլորի գնահատականներով, ոչ միայն տեղի, այլև եվրոպական գործընկերների, ՀՀ-ն ավելի ժողովրդավարական համակարգ է որդեգրել, անցում կատարելով ապակենտրոնացված համակարգի:

«Ապակենտրոնացումը պետք է լիարժեք իրականացնել, այստեղ էլ կարող են կիրառման փուլում տարբեր մոտեցումներ լինել, որը կարող է տպավորություն առաջացնել, որ գործընթացը լիարժեք ապակենտրոնացման տեղի չի ունենում, այն ցանկություններին համապատասխան, որ նախկինում ունեցել ենք: Բայց միանշանակ, սահմանադրական մեխանիզմները ապակենտրոնացումը ելակետային սկզբնական փուլում անպայման տեղի է ունենալու և իշխանության ճյուղերը տարանջատվելու են»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը, մասնավորապես, շեշտեց դատական իշխանությունն ամրապնդվում է: «Ստեղծված դատական խորհուրդն ամբողջությամբ տնօրինելու է դատական իշխանությունը»,-ասաց նա և հավելեց, որ եթե նախկինում նախագահի լիազորությունն էր դատավորներ նշանակել, ազատել, այսօր արդեն նաև վարչապետը չունի նման լիազորություն:

Պետք է գտնել ադեկվատ լուծում, որ փոխված Սահմանադրությամբ կառավարման համակարգը լիարժեք կյանքի կոչվի կիրառման փուլում, նշեց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Հայաստանը գնում է դեպի սուպերվարչապետական համակարգ:

Ռուստամյանի խոսքով, իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացած, միահեծան իշխանությունը Հայաստանում, եւ բոլորի գնահատականներով՝ ոչ միայն տեղի, այլ նաեւ Եվրոպական գործընկերների, ՀՀ-ն ավելի ժողովրդավարական համակարգ է որդեգրել՝ անցում կատարելով ապակենտրոնացած համակարգի:

«Ապակենտրոնացումը պետք է լիարժեք իրականացնել: Այստեղ էլ կարող են կիրառման փուլում տարբեր մոտեցումներ լինել, որոնք տպավորություն կստեղծեն, որ գործընթացի լիարժեք ապակենտրոնացում տեղի չի ունենում այն ցանկություններին համապատասխան, որ նախկինում ունեցել ենք:

Բայց միանշանակ, սահմանադրական մեխանիզմների ապակենտրոնացումը ելակետային փուլում անպայման տեղի է ունենալու, եւ իշխանության ճյուղերը տարանջատվելու են»,-ընդգծեց Ռուստամյանը:

Որպես ապակենտրոնացման օրինակ նա բերեց դատական իշխանության օրինակը՝ նշելով, որ եթե նախկինում նախագահի լիազորությունն էր դատավորներ նշանակելը, ազատելը, այսօր արդեն նաեւ վարչապետը չունի նման լիազորություն:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, պետք է այնպես անել, որ կառավարություն, վարչապետ, նախարար գործառույթները հստակ տարանջատվեն՝ համաձայն Սահմանադրության. «Այնպիսի վիճակ չառաջանա, որ վարչապետը փոխարինի կառավարությանը: Այսօր վարչապետ-կառավարություն գործառույթները տարանջատված են, այլ հարց, որ գուցե էլ ավելի տարանջատելու հնարավորություն կա»:

Նա նկատեց, որ Հայաստանում դեռ կա իներցիոն մտածելակերպ, որ թեեւ համակարգը փոխվել է, սակայն իրականում համակարգի փոփոխությունների քողի տակ պահպանվել են նույն կառավարման ոճը, նույն սոցիալական քաղաքականությունը. «Պետք է ցրենք նման մտածողությունը»,-ընդգծեց Ռուստամյանը:

Մինսկի խումբը նոր խնդիր ունի՝ պետք է բանակցելի դարձնել Ադրբեջանին և նրան բերել իրական բանակցությունների սեղան, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ Ալիևը մի քանի օր առաջ նախագահ դառնալու հավակնությամբ հոխորտացող հայտարարությամբ հանդես եկավ:

Ըստ Ռուստամյանի՝ այս ձևով բանակցությունները շարունակել ուղղակի հնարավոր չէ, բանակցությունների նորմալ միջավայր պետք է ստեղծվի, որը միջնորդների հիմնական հանձնառությունն է: