- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արցախյան շարժման 30-ամյակի առիթով հրատարակվել է «Ազդակ» – «Ապառաժ» միացյալ թերթը

[1]Փետրվարի 20-ին Բեյրութում լույս է տեսել «Ազդակ»-ի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Ապառաժ»-ի միացյալ թերթը` արցախյան շարժման 30-ամյակին նվիրված: Թերթը ներառում է Արցախի Հանրապետության նախագահի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների ուղերձները, Արցախի պետական, հասարակական գործիչների, խմբագիրների խոհերն ու վերլուծումները, արցախյան շարժման մասնակիցների հուշերը, «Ազդակ»-ի եւ «Ապառաժ»-ի խմբագրակազմերի անդամների ստորագրությունները կրող հոդվածները: Միացյալ հրատարակությունը շուտով առաքվելու է Արցախ` և հասանելի է դառնալու նաև արցախաբնակ ընթերցողներին:

aparaj.am