Շիրակի մարզպետն այցելել է փլուզման վայր

Փետրվարի 23-ին` ժամը 03:30-ին, ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհիփողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները տարհանել են 11 բնակիչների։

Վաղ առավոտյան դեպքի վայր է այցելել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։ Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես նշեց, որ վթարային այդ շենքում բնակվում է 8 ընտանիք, որոնցից 2-ը անօթեւանի կարգավիճակ ունեն։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ այդ 2 ընտանիքներին (յուրաքանչյուրում՝ մեկական տարեց կին) բնակարանի գնման վկայագիր է տրվել, սակայն նրանք հրաժարվել են տեղափոխվել, պատճառաբանելով, որ չեն ուզում ծայրամասերում բնակվել։ Սակայն, մարզպետի խոսքով, «եթե նրանք չեն գիտակցում, որ այդտեղ բնակվելը վտանգավոր է, դի չի նշանակում, որ իշխանություններն էլ չեն գիտակցում»։

Մնացած 6 ընտանիքներն անօթեւան են՝ ոչ երկրաշարժի պատճառով, եւ բնակարան ստանալու ծրագրերում ընդգրկված չեն։

6 ընտանիքները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ, 2-ը առայժմ չեն ուզում լքել իրենց բնակարանները։ Մարպետարանից հայտնում են, որ քննարկվում է, բնակիչների անվտանգությունից ելնելով, նրանց կամքին հակառակ տեղափոխել նրանց անվտանգ տարածք։

yerkirmedia.am

Տպել Տպել