ԱԺ-ում մեկնարկել է Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը

Ազգային ժողովում ընթանում է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի եւ Հանրապետական ու Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Հանդիպումն ընթանում է փակ դռների հետեւում:

Սպասվում է, որ հանդիպումից հետո կհայտարարվի Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին պաշտոնական առաջադրման մասին, քանի որ նախօրեին ՀՀԿ-ն ստորագրահավաք էր սկսել նրա առաջադրման համար: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 1/4-ի ստորագրությունը (27 ստորագրություն):

Տպել Տպել