- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

[1]Փետրվարի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի, ովքեր դրամական օգնության, աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ բնույթի դիմումներ էին ներկայացրել: Ընդունելությանը, սակայն, մասնակցեցին ավելի շատ քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմեցին իրենց հուզող ամենատարբեր խնդիրներով:
[2]
Լսելով նրանցից յուրաքանչյուրին՝ Աշոտ Սիմոնյանը նրանց խնդիրների լուծման համար հանձնարարականներ տվեց: Իսկ լուծման անհնարինության դեպքում օգտակար պարզաբանումներ կատարեց:
[3]
Դրամական օգնության վերաբերյալ ստացվել էր 13 դիմում: Դրանք նախապես ուսումնասիրվել էին, եւ համապատասխան առաջարկության համաձայն՝ բոլորն էլ բավարարվեցին:

Քաղաքացիների հաջորդ ընդունելությունը մարզպետի մոտ տեղի կունենա մարտի 2-ին:

aragatsotn.mtad.am