- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եվրոպական Խորհրդարանի անդամները դատապարտել են Սումգաիթյան ջարդերը և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը

Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ:

[1]

Միջոցառումների շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և բազմաթիվ ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:

Ծավալվել են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, Արցախի ինքնորոշման իրավական և քաղաքական հիմքերի, ԵՄ-ի դերի ու նշանակության մասին:

artsakhpress.am