- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը՝ քաղաքային պլանավորման, ԵՄ ռեգիոնալ և միասնական քաղաքականության միջազգային համագործակցության գծով մասնագետ Շտեֆան Էլզինգի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև կենսաբազմազանության, բնական ռեսուրսների կառավարման, բնապահպանական քաղաքականության մասնագետ Քրիստեն Պրոբսը, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քրիստեն Շուլցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։

[1]

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և աջակցության համար, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով։ Բնապահպանության նախարարը կարևորել է մինչև ծրագրի մեկնարկը նման հանդիպումների կազմակերպումը և, ներկայացնելով բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, առանձնացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցված անտառային ոլորտի՝ որտեղ առկա է կենսաբազմազանության շուրջ 80 տոկոսը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Ըստ Ա․Մինասյանի, բարեփոխումների հիմնական գաղափարախոսությունը հիմնվելու է էկոհամակարգային առաջնահերթություններով կառավարման սկզբունքի վրա։ Նույն սկզբունքի ներքո ռեֆորմներ են իրականացվում բնապահպանական ոլորտի բոլոր բաղադրիչներով, և այդ գործընթացների արդյունավետ իրականացման համար կարևորվել է միջազգային համագործակցության շրջանակներում տրամադրվող նպատակային աջակցությունը։
[2]
Շտեֆան Էլզինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար, և նշել, որ 2018թ․դեկտեմբերին մեկնարկող ծրագիրն իրականացվելու է Անդրկովկասի երեք երկրներում և ԳԴՀ Տնտեսական զարգացման նախարարության կողմից իրականցվող մեծ ձեռնարկի մի մասն է կազմում։ Այն «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքների վրա է հենվելու։ Շ․ Էլզինգն իր ղեկավարած պատվիրակության առաքելությունը համարել է Հայաստանի առաջնահերթություններին և բնապահպանական գերատեսչության նախանշած, հստակ լուծումներ պահանջող խնդիրներին ծանոթանալը, ուսումնասիրելով նաև ոլորտում իրականացված ծրագրերի նախկին փորձը, կրկնակի աշխատանքներն բացառելու նպատակով։ Բանախոսը գոհունակությամբ նկատել է, որ մեկնարկող ծրագրի թիրախն համընկնում է ՀՀ բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններին՝ ուղղված լինելով գյուղական համայնքներում էներգախնայողության և բնական պաշարների կառավարման հարցերի լուծմանը, որպեսզի թուլացվի ճնշումն անտառի վրա։ Քրիստեն Պրոբստը հավելել է, որ նախատեսվում է ծրագրի մեջ ընդգրկել ոչ միայն անտառամերձ համայնքները, այլև այն համայնքները, որոնք հեռու են անտառներից, բայց տեղի բնակիչներն օգտագործում են փայտանյութ։
[3]
Հյուրերի խնդրանքով անտառային ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը ներկայացնելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է ծրագիրն իրականացնել մեկ համայնքում, տեղում ամբողջովին լուծելով խնդիրը։ Ա․ Մինասյանը կարծիք է հայտնել, որ առանց խնդիրների մեկ համայնքի ապահովումն օրինակելի կլինի նաև այլ համայնքների համար՝ շոշափելի արդյունքների տեսանկյունից, ինչպես նաև օբյեկտիվ խթան կհանդիսանա այդ ուղղվածության ծրագրերի շարունակականության համար և առաջարկել առաջնայնություն տալ այլընտրանքային էներգիայի օգտագործմանը։

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, առաջարկել է նախարարի առաջին տեղակալ Է․ Գրիգորյանի հետ համակարգել ծրագրի հետագա ընթացքը՝ երկուստեք ակնկալվող արդյունքներ ապահովելու նպատակով։

mnp.am [4]