- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մամուլի հաղորդագրություն. Եռօրյա սեմինար՝ Սպիտակում

[1]

2018 թ. Մարտի 9-ից 11-ը Սպիտակում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միության Վարիչ մարմնի նախաձեռնած եռօրյա սեմինարը, որի նպատակը Հայաստանում վարիչների վերապատրաստումն էր:

Սեմինարին մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր մարզերի վարիչները։ Մասնակիցների թիվը կազմում էր մոտ 40 մարդ։

ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միությունը կարևորելով վարիչի դերը պատանու դաստիարակության գործում, անհրաժեշտություն է համարում պատրաստված և բանիմաց վարիչներ ունենալը։ Հենց այդ նպատակով էլ ՀՅԴ ՀՊՄ-ն նախաձեռնեց վարիչների սեմինար-դպրոցը։

[2]

Սեմինարի ընթացքում վարիչները լսեցին ՀՅԴ Հայաստանի ՊՄ կանոնագիր, ժողովավարական կանոններ, դաստիարակչական նյութերի մատուցման ձևեր, մանկավարժական մեթոդներ, համաշխարհայնացում, համացանց և ընկերային ցանցեր թեմաներով դասախոսություններ, որոնց ընթացքում հնչեցին բազմաթիւ հարցեր ու տեսակետներ և հետաքրքրիր մեկնաբանություններ:

[3]

Աշխատանոցների ընթացքում, խմբերը, որոնք ձևավորվել էին բոլոր մարզերից մեկ ներկայացուցիչ սկզբունքով, կատարեցին արդիական խնդիրների, վարիչի կերպարի, դերի և աշխատելաոճի վերաբերյալ քննարկումներ։

Քննարկումների արդյունքները Վարիչ մարմինը կընդունի որպես ուղեցույց հետագա աշխատանքների կազմակերպման համար։ Սեմինարը հնարավորություն տվեց հասկանալ ՀՅԴ ՀՊՄ խնդիրները, դիմագրաված դժվարությունները և առկա մարտահրավերները։

ՀՅԴ ՀՊՄ ՎՄ-ն նմանաբնույթ սեմինարներ կազմակերպելու է պարբերաբար:

ՀՅԴ Հայաստանը Ընդհանուր Վարիչ Մարմին

Սպիտակ, 12 մարտ 2018 թ.