Հարգանքի տուրք Թեհլիրյանի արդարահատույց գործողությանը

Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի բակն այսօր սովորականից տարբերվում էր։ Այստեղ, չնայած չդադարող անձրևին, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած միջոցառումը՝ նվիրված հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 97-ամյակին։

Մասնակիցներին հյուրասիրվեց գինի և բաժանվեցին սթիքերներ՝ Թեհլիրյանի պատկերով։

Այնուհետեւ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության եւ Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության անդամները կազմակերպության նվագախմբի հետ «Թումո»-ի հարակից այգուց ուղեւորվեցին դեպի Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին:

Քայլերթի մասնակիցները «Արյունոտ դրոշ», «Գետաշեն», «Գինի լից» հայրենասիրական երգերի ուղեկցությամբ քայլեցին դեպի հայ վրիժառուի կիսանդրին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու և նշելու պատմական այս օրը:

Տպել Տպել