Միքայել Մանուկյանը նշանակվել է Անտառային պետական կոմիտեի նախագահ


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 182-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը՝ Միքայել Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ»:

Մինչ այս Միքայել Մանուկյանը զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
Անտառային պետական կոմիտեն ստեղծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի հրամանագրով:

Տպել Տպել