- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

[1]Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 16-ին: Ընդունելությանը մասնակցեց 19 քաղաքացի:

Նրանք ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ՝ Եղիպատրուշ, Ոսկեվազ, Ձորագլուխ, Բազմաղբյուր, Ապարան, Թալին եւ այլ համայնքներից: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 17 քաղաքացիների դիմումները բավարարվեցին:

[2]

Բնակիչները Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ առողջական, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Հնարավորության սահմաններում հարցերին դրական լուծում տրվեց տեղում, իսկ լրացուցիչ
ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետը համապատասխան հանձնարարականներ տվեց:

[3]

Քաղաքացիների ընդունելության սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացիների ընդունելությունը կայանում է յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 12-ին: Բացի այդ՝ մարզպետը քաղաքացիների հետ հանդիպումներ եւ ընդունելություններ է կատարում նաեւ տեղերում՝ այցելելով համայնքներ:

aragatsotn.mtad.am