- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արթուր Խաչատրյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկու հետ

[1]Մարտի 19-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է աշխատանքային այցով Գյումրի ժամանած Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

[2]

Մարզպետն ու դեսպանը զրուցել են Եվրամիության կողմից 2018 թվականին մարզում իրականացվելիք ծրագրերից, առաջիկա անելիքներց: Կողմերը կրկին անգամ պատրաստակամություն են հայտնել համագործակցելու` կարևորելով Շիրակի մարզում զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացումը:

[3]

Նշենք, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այնուհետև մասնակցել է տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է եղել ԵՄ կողմից հայտարարված 0.8 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով «Գործնական ուսուցման և աշկերտության վրա հիմնված՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) և գործարար ոլորտի միջև համագործակցության» թեմայով հայտամրցույթին: Հայտամրցույթի նպատակն է ամրապնդել կապը գործատուների հետ և ներդնել ուսուցման հնարավորություններ աշխատանքի հիման վրա: Սա հնարավորություն է փորձարկել երիտասարդների աշխատունակության բարձրացման նորարարական ուղիները՝ կրթության և բիզնեսի ոլորտների միջև գոյություն ունեցող բացը կամրջելու միջոցով:

shirak.mtad.am [4]