- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արտակարգ խորհրդակցություն Շիրակի մարզպետի մոտ

[1]Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կիրակի օրը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին:

«Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմավել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգ ռեժիմով մինչև 22.30 և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր աշխատակազմին, այնպես էլ բոլոր ծառայություններին համատեղ աչալուրջ աշխատանքի համար»,- խորհրդակցության սկզբում նշել է Շիրակի մարզպետը:

Նախնական տվյալներով վնասներ արձանագրվել են Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում:

Նշենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի, երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում: «Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում: Մեր բնակիչները պետք է հստակ իմանան, որ դժվարության մեջ մենակ չեն, սակայն պետք է բացառել վնասների տվյալների ուռճացումը»:

Shirak.mtad.am [2]