- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ընթացքը Շիրակի մարզում

[1]Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ապրիլի 11-ին հանդիպեց Վորլդ Վիժն կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր մարզպետին ներկայացրին մարզում «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ընթացքի մասին: ԱՄՆ ՄԶԳ-ն, Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը նպատակ ունեն համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրմամբ և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:

Մարզպետը կարևորեց ծրագրի իրականացումը` նշելով, որ համայնքներում սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը կնպաստի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքների խնդիրների մեղմմանը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրումը, համայնքների կարողություների զարգացումը, որպեսզի հայտնաբերվեն, կանխվեն և առավել հասցեական դառնան նրանց սոցիալական խնդիրները:

Ծրագրի պատասխանատուներն արդեն այցելել են մարզի Արթիկ, Մարմաշեն, Ախուրյան համայնքներ, առաջիկա օրերին կլինեն նաև մյուս խոշորացված համայնքներում:

shirak.mtad [2]