Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Ապրիլի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի՝ Արագած, Գառնահովիտ, Ուշի, Օշական, Աղձք, Դաշտադեմ, Ուջան, Ն. Բազմաբերդ, Կարբի, Լեռնարոտ, Սասունիկ եւ Աշտարակ համայնքներից: Բոլորն էլ ներկայացան ընդունելության եւ ստացան դրական պատասխաններ:

Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական օգնություն ստանալուն, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ՝ 11 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն:

Քաղաքացիները անձնական հարցեր ներկայացրեցին: Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ մարզպետը անհրաժեշտ խորհուրդներ տվեց, պարզաբանումներ կատարեց եւ հնարավորինս աջակցեց:

aragatsotn.mtad

Տպել Տպել