Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

Ապրիլի 18-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականի եւ օգնականի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Ամփոփվեց կառավարության, նախարարությունների, այլ հաստատությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես խոսք գնաց ազոտական պարարտանյութի եւ սերմացուների տրամադրման, ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման մասնակցության, Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումների ժամանակացույցի, եռամսյակային հաշվետվությունների ներկայացման, տարեկան աշխատանքային պլանների վերանայման, զբոսաշրջության զարգացման ծրագրերի եւ այլ հարցերի մասին:

Քննարկվեց նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը՝ Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց առանձնահատուկ աշխատանք տանել այն համայնքների հետ, որտեղ ցուցանիշները պարբերաբար ցածր են լինում, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ապահովել սեփական եկամուտների հավաքագրման 30% աճ:

Փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանից տեղեկանալով, որ համայնքներում շարունակվում է աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է միաժամանակ ապահովել մուտքերի հավաքագրումը:

Կարեւորվեց կառավարության կողմից հատկացվող սուբվենցիաներով համայնքներում ծրագրերի իրականացումը: Մարզպետը հանձնարարեց աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման համար համապատասխան ծրագրեր կազմելու, փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու գործում:

Քննարկվեցին նաեւ ոռոգման ջրամատակարարման, հակակարկտային կայանների լիցքավորման, նախորդ հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման մասին հարցերը եւ տրվեցին նոր հանձնարարականներ:

aragatsotn.mtad

Տպել Տպել