- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պահանջատիրության ջահը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

[1]Ներքաղաքական իրավիճակի պատճառով ապրիլի 23-ին այլ ձեւով, բայց ավանդական ջահերով երթ, այդուամենայնիվ, տեղի է ունեցել:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունների անդամներն ու իրենց միացած երիտասարդներն այսօր էլ խորհրդանշական կրակով են լուսավորել Ծիծեռնակաբերդի բարձունքը` ի նշան Հայոց պահանջատիրության:

Երիտասարդներին ուղեկցող հոգեւորականները հոգեհանգստյան կարգ են մատուցել, աղոթել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի, նաեւ մեր երկրի բարօրության համար: