Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Ալկորկոն քաղաքն ապրիլի 25-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացավ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։

Հարկ է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաև հայ համայնքի և Մադրիդի «Հայ տուն» մշակութային միության ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած խնդրագրի հիման վրա էլ ընթացք էր տրվել այս գործընթացին»:

Տպել Տպել