- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կիրո Մանոյանը հանդիպել է «Քուրդիստանի հայրենասերների միություն» ներկայացուցչի հետ


Այսօր, ապրիլի 26-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հյուրընկալել էր Հյուսիսային Իրաքում իշխող «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության ներկայացուցիչ Հեմըն Մամրաշին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին, Սոցինտերնի շրջանակում Դաշնակցության հետ գործակցությանը: Անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

Կողմերը հույս են հայտնել, որ խնդրի խաղաղ լուծում կգտնվի: Այսուհետ այս ձեւաչափով հանդիպումները, պայմանավորվածության համաձայն, շարունակվելու են:


yerkirmedia.am