ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը

Սիրեի հայրենակիցներ,

Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության եւ ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարեւորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների եւ թե՛ հասարակության համար:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր իրավասու մարմիններին իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գտնում միջոցներ ձեռնարկել բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ , ովքեր վերոնշյալ եւ նախկինում տեղի ունեցած նման դեպքերի պարագայում իրենց պաշտոնավարման ընթացքում թույլ են տվել թերացումներ ու բացթողումներ:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

02.06.2018թ.

Ք. Ստեփանակերտ

aparaj.am

Տպել Տպել