- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Անկախության 100-ամյակը Դրաստամատ Կանայանի ժառանգներին էլ է բերել հայրենիք

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի առիթով ՀՅԴ պատմության թանգարանն իր ունեցած հսկայական թվով ցուցանմուշներից խմբավորել-առանձնացրել է Հանրապետությանը նվիրված հատվածը: Հենց այդ է պատճառը, որ հոբելյանի առիթով բացի Սարդարապատի ու Հայաստանի պատմության թանգարաններ այցելելուց՝ հյուրերի մեծ մասը պարտադիր այցելում է ՀՅԴ բյուրոյի շենքում գտնվող այս թանգարան: Հենց այստեղ է հնարավոր գտնել Առաջին հանրապետության դիվանագիտական, ռազմական, կրթական շրջանի մասին պատմող արժեքավոր ցուցանմուշներ, ինչպես նաեւ Առաջին Հանրապետությունը հիմնադրող գործիչների անձնական իրեր:

Մանրամասները՝ տեսանյութում։