Իշխան Սաղաթելյանը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց մարզպետարանի աշխատասենյակներում, որի ընթացքում զրուցեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս գործունեությանը, տվեց ցուցումներ ու հանձնարարականներ:

Աշխատակիցներն էլ իրենց հերթին մարզի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու անելիքները:

«Բացի այս ճանաչողական այցը ես նախատեսում եմ առանձին հանդիպում բոլոր ստորաբաժանումների հետ, որտեղ ոլորտ առ ոլորտ վեր կհանենք հիմնախնդիրները և համատեղ կգտնենք հնարավոր լուծումները:

Առաջիկայում շրջայց կկատարեմ բոլոր համայնքներում, տեղում կծանոթանամ խնդիրներին և հրատապ անելիքներին՝ առավել մեծ ուշադրություն սևեռելով սահմանամերձ համայնքներին: Այլ խոսքով, մեզ սպասվում է լարված ու հետևողական աշխատանք» -նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

gegharkunik.mtad.am

Տպել Տպել