- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Աջակցություն Արցախի ռազմական վարժարանին

Հունիսի 5-ին Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի 5 սաներ «Արմենֆոնդի»-ի կողմից պարգևատրվել են 1000-ական ԱՄՆ դոլլարով: Պարգևատրվածները բազմազավակ ընտանքիներից են, ովքեր ցանկություն են հայտնել ուսումը շարունակելու բարձրագույն ռազմական հաստատություններում:

«Արմենֆոնդը» ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով օգնելու և օժանդակելու զանազան բարեգործական աշխատանքների: «Արմենֆոնդի» ներկայացուցիչներից Անուշ Փիրումյանն իր խոսքում նշել է, որ ֆոնդը ֆինանսավորվում է մի անձնավորության կողմից, ով չի ցանկանում հիշատակել իր անունը: «Պարգևատրվածներից շատերը կշարունակեն ուսումը և կդառնան սպաներ ու հրամանատարներ, որոնց կարիքը մենք այսօր ունենք: Հուսով ենք, որ նվիրաբերված համակարգիչները, տպիչները օգտակար կլինեն, կնպաստեն նորարարություններին համընթաց քայլելուն»,- ավելացրել է նա:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Վահրամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Արմենֆոնդ»-ին աջակցության և ՀՅԴ Արցախի կառույցին՝ կապ հանդիսանալու համար, որի շնորհիվ վարժարանի ուսումնանյութական բազան համալրվել է ոսումնական գործընթացների արդի պահանջներին համապատասխան միջոցներով: Ի նշան երաշտագիտության, Վահրամ Հակոբյանը հրամանատարադասախոսական անձնակազմի կողմից շնորհակալական նամակ է հանձնել «Արմենֆորնդ»-ի ներկայացուցիչներին և «Թևանիկ» բարեսիրական խմբին:

Դրամական պարգևի արժանացած միակ աղջիկը՝ Իվանյանի ՌՄՎ-ի երրորդ կուրսի սանուհի Սվետլանա Ասրյանը, նշել է, որ միշտ երազել է համալրել բանակի շարքերը և դառնալ ազգի համար պիտանի զավակ, դրա համար էլ նպատակ ունի ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական հաստատությունում:

aparaj.am