- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները հանդիպում են ունեցել Իսլ. խորհրդարանի նախագահի հետ

[1]

Ռոբերտ Բեգլարեանը եւ դոկտ. Կարէն Խանլարեանը

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ երէկ՝ դեկտ. 9-ին, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները հանդիպում են ունեցել խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ու Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, զրադաշտականների, հրեաների եւ ասորիների պատգամաւորներ՝ դոկտ. Էսֆանդիար Էխթիարին, դոկտ. Սիամաք Մերեսեղեղը եւ Իւնաթան Բէթ Քոլիան:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին հայ, ասորի, զրադաշտական եւ հրեայ համայնքների մի շարք դժւարութիւններ, հիմնականում՝ ժառանգութեան հարցը, նաեւ քննարկւեցին մի շարք մանրամասնութիւններ: Ըստ դոկտ. Լարիջանիի՝ քննարկւող խնդիրները հիմնականում երկու գլուխների են բաժանւում՝ օրէնսդրական եւ գործադիր իշխանութեան ոլորտին կապւող դժւարութիւններ: Խորհրդարանի նախագահի ասութեամբ՝ երկրորդ գլխի տակ խնդիրների հարցով կարելի է շատ արագ լուծումներ տալ, բայց առաջին գլխի տակ բաւականին օրէնսդրական աշխատանքներ պիտի տարւեն, որպէսզի հնարաւոր լինի կարգաւորել ժառանգութեան հարցը:

«ԱԼԻՔ»