- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին:

Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ Մերիլանդ պողոտայի երկու բլոկները՝ Արցախի պողոտա անվանելու մասին»,-նշում են Հայ դատի հանձնախմբից:

Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել էր պողոտան վերանվանելու գործընթացը սկսելու օգտին: Այն Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացն է։ Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում: