- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանում (hասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ) տեղի կունենա թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցի նաև գրքի հեղինակը:

Հիշեցնենք, որ 2016 թ. Երևանում տպագրված հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Գիրքը թարգմանվել և հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Թարգմանիչն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը:

Գիրքը թարգմանվել և տպագրվել է «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

Թաներ Աքչամը ելույթ կունենա թուրքերեն, նրա խոսքը և հարցուպատասխանը կթարգմանվի հայերեն:

Միջոցառման մանրամասնություններին կարող եք ծանոթանալ http://akunq.net/am/?p=60679 [1] հղումով:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
18․06․2018