Մարզպետն Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում հանդիպեց դպրոցների տնօրենների եւ համայնքների ղեկավարների հետ

Հունիսի 19-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Արագածի տարածաշրջանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Ալագյազի միջնակարգ դպրոցում, որին ներկա էին դպրոցների տնօրենները եւ խոշորացված համայնքներ Ծաղկահովիտի եւ Ալագյազի համայնքապետերը, իսկ Ապարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունը կայացավ թիվ 2 դպրոցում:

Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ 2017-2018 ուսումնական տարվա ընդհանուր նկարագրին՝ նշելով որ դեռեւս 10 ամիս առաջ իր կողմից բարձրացված բոլոր խնդիրներն արդիական են, եւ բոլոր հանձնարարականներն ուժի մեջ են:

Քննարկվեցին կրթության բարելավմանը միտված մի շարք խնդիրներ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց տարիֆիկացիաների կազմմանը, դպրոցների բյուջեներին, շենքային պայմաններին, ջեռուցման գործընթացին առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ կրթական, կազմակերպչական այլ հարցերի:

Տնօրենները մարզպետին դիմեցին իրենց մտահոգող մի շարք հարցերով եւ ստացան սպառիչ պատասխաններ:
Աշոտ Սիմոնյանը նաեւ շրջայց կատարեց Ալագյազի եւ Ապարանի թիվ 2 դպրոցներում, ծանոթացավ այստեղ առկա խնդիրներին եւ դրանց համատեղ լուծման համար երաշխիքներ տվեց:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել