- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 21-ին, ժամը 14:00-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում (hասցե` Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում՝ Դիարբեքիրից Հայաստան ժամանած Արևմտյան Հայաստանում Akunq.net-ի թղթակից և լուսանկարիչ Կարոտ Սասունյանի հետ: Նա կներկայացնի արևմտահայության և հայկական մշակութային կոթողների ներկայիս վիճակը և կպատասխանի մասնակիցների հարցերին:

Կարոտ Սասունյանը ելույթ կունենա թուրքերեն։ Հայերեն թարգմանությունն ապահովված է։

Միջոցառման մանրամասնություններին կարող էք ծանոթանալ http://akunq.net/am/?p=60716 [1]հղումով:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

20.06.2018 թ.