Տոնական միջոցառում` Մոսկվայում

Մոսկվայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ օրերս Հայ Առաքելական Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց միասնականության մեկ դարը» խորագրով տոնական երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման 100-ամյակին։

Միջոցառմանը հրավիրված էին մշակութային գործիչներ, Մոսկվայի հայկական հասարակական, քաղաքական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիսավոր երեկոյի ծրագրում ընդգրկված էր փաստավավերագրկան ֆիլմի ցուցադրություն և համերգային մաս։

Երեկոն զեկույցով բացեց Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն՝ Ներսես Ներսիսյանը, ապա Հայր Հարություն աբեղա Կիրակոսյանը փոխանցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ՝ Սրբազան Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնության խոսքը։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ, որում ներկայացվեցին հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերը, երբ հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ և կարողացավ Սարդարապտի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հերոսական հաղթանակներ տանել, կերտելով վեցդարյա կորսված պետականությունը, պետականություն՝ որի շարունակությունը դարձավ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը։

Այնուհետև հանդես եկավ «Հայասա» ազգագրական պարային համույթը, հնչեցին ազգային, հայրենասիրական երգեր։

Տպել Տպել