- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը:

Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը:

Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2018 թվականի ամառային զորակոչի աշխատանքների կազմակերպման եւ անցկացման մասին: Խոսվեց նաև զորակոչիկներին տարկետում տալու խնդիրների, զինծառայությունից խուսափողների հայտնաբերման, բժշկական հետազոտությունների և նմանատիպ այլ հարցերի մասին: Լսելով մարզային զինկոմի զեկույցը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց հավուր պատշաճի անցկացնել ամառային զորակոչը, պարբերաբար զեկուցել զորակոչի ընթացքի մասին և կատարել մարզի առջև դրված առաջադրանքը:

Ամառային զորակոչի օրերին մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի գլխավորությամբ ներկա կլինեն նորակոչիկներին ճանապարհելու արարողություններին:

Գեղարքունիքի մարզպետարան