- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Հունիսի 27-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարությունում ընդունեց բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու։

Գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը մասնավորապես վերաբերում էին ներմուծված տոհմային երինջների դիմաց վճարումների ժամանակացույցում փոփոխությունների կատարմանը, գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների վերանայմանը, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման գործընթացի բարելավմանը եւ մի շարք այլ ոլորտներին։

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Արթուր Խաչատրյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմում-խնդրանքներին։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին