Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի

Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:

«Սիրելի հայրենակիցնե՛ր, Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ քննարկումները տարբեր մակարդակներում շարունակվում են, ինչը մտավախություն է առաջացնում արձանի պաշտոնական բացումը չեղարկելու, այդ կերպ նաև Արամի անձը հանիրավի նսեմացնելու առումով:

Առնվազն անհասկանալի է պետական որոշ մարմինների և պաշտոնատար անձանց հակասական և ժամանակավրեպ կարծիքներն ու հրապարակումները արձանի տեղադրման իրավական ընթացակարգերի վերաբերյալ:

Բազմաթիվ քաղաքացիներ անհանգստացած են արձանի տեղադրման և պաշտոնական բացման շուրջ ստեղծված ինչ-որ առումով արհեստական և ուշացած աղմուկի կապակցությամբ:

Ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման և հանուն ազգային պետականության կերտման գործում ունեցած նրա առանցքայի դերի արժևորման կոչ ենք անում հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին հավաքվել Արամ Մանուկյանի արձանի մոտ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարևանությամբ:

«Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի» քաղաքացիական նախաձեռենություն

Տպել Տպել