Սիրելի հայրենակիցներ
Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, եւ թե՛ քարոզչական դաշտում: Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում:
Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն է: Անթույլատրելի են բոլոր կարգի պառակտողական և ներքին կյանքում ցնցումներ հրահրող քայլերը:
Միասնականությունը ապահովելու համար անհրաժեշտ ականջալուր լինել ժողովրդին: Հեղափոխական արդյունավետ քայլերով, կարճ ժամկետում, իրականացնել համակարգային բարեփոխումներ հանուն արդարության,օրենքի գերակայության և պետական կարգի կայունության: Անհանդուրժելի է տատանվողականությամբ իրականացվող անարդյունավետ քայլերը , որոնք այլ բան չեն քան բարեփոխումների նմանակում:
Արդարության համար պայքարը պետք է ծառայի երկրի անվտանգության ապահովմանը:
Այս վճռորոշ պահին մեր առաջև ծառացած խնդիրները համախորհուրդ լուծելու և երկիրը անցնցում առաջ տանելու համար բոլորին կոչ ենք անում դրսևորել խոհեմություն և հանդուրժողականություն:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
07.07.2018