Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն:

Դիմատուների խնդիրները գրեթե նույն բովանդակությունն ունեին՝ աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկվելը, աշխատանքի վերականգնումը, նոր աշխատանքի տեղավորումը, պետական պատվերի շրջանակներում բուժման կազմակերպումը, հողատարածքների ձեռքբերումն ու դրանց մշակման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների և կոմունալ պայմանների բարելավումը և անձնական բնույթի այլ հարցեր:

Իշխան Սաղաթելյանը դիմումատուների զգալի մասի պահանջները տեղում բավարարեց: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել