Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Թիմուր Ուրազաևի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանն ու Ալբերտ Բաբայանը, պատասխանատու այլ անձինք։

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Նախարար Մինասյանը նշել է, որ երկու երկրների մրջև գոյություն ունեցող առևտրաշրջանառության ծավալը թեև արձանագրել է առաջընթաց, այնուամենայնիվ, կա մեծ պոտենցիալ այն նոր մակարդակի հասցնելու համար։

Դեսպանը նույնպես նշել է մեծ ներուժի առակայությունը, որը համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հնարավորություն կտա։

Կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում գործածար կապերի աշխուժացման, տրանսպորտային, արդյունաբերության, ազատ տնտեսական գոտիներում փոխգործակցության, ոսկերչության, վառելիքի ոլորտներում փոխգործակցության հարցերին։

Ընդգծվել է ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։

Քննարկվել է նաև Աստանայում Հայաստանի ոսկերչական տուն հիմնելու հարցը։ Աշնանը նախատեսվում է Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, իսկ մինչ այդ կողմերը հայտնել են նախանշված ուղղություններով առավել ակտիվ համատեղ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել