Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերը և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց 28.06 և 02.07.2018 թվականին Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կարգապահական ներքին կանոնների պահանջների պահմանման, քաղաքացիների դիմումներին ժամանակին և հիմնավորված պատասխաներ տալու, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը գործընթացը վերահսկելու, համայնքների կողմից սուբվենցիայի ծրագրեր ներկայացնելու, ՏԻՄ ոլորտում առկա բոլոր գործընթացները կազմակերպելու ուղղություններում:

«Ստեղծելու ենք աշխատանքային խումբ, որը հերթով գրանցելու է յուրաքանչյուր համայնքի կողմից թույլ տված թերացումներն ու բացթողումները: Փորձելու ենք օգնել յուրաքանչյուր խնդրի լուծմանը: Սակայն եթե համայնքների ղեկավարները կփորձեն որևէ անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել աշխատանքի հանդեպ, մենք նման ղեկավարների հանդեպ կդրսեւորենք համապատասխան վերաբերմունք»-իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Տեղեկացվեց, որ ցուցում է տրվել համայնքներում գործող գյուղատնտեսական կոոպետարիվներին՝ աշխատանքներում առաջնորդվել իրենց կանոնադրությունների պահանջներին համապատասխան: Մարզպետին զեկուցվեց, որ արդեն բարեկարգվել է Դրախտիկի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, ուշադրության կենտրոնում է նաև գյուղի դպրոցի նախատեսվող շինարարական աշխատանքների կատարման ընթացքը:

Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին ներկայացրին նաև կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ֆինանսական, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում իրենց տրված հանձնարարականների կատարման մասին, ստացան լրացուցիչ հանձնարարականներ այն խնդիրների շուրջ, որոնց կատարումը դեռևս ընթացքի մեջ է:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել