- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին

Հուլիսի 17-ին, ժամը 18-ին Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում, Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում կայանալու է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը:

Պետական-պաշտոնական արարողությանը հետեւելու է մշակութային ծրագիր: