ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Թևանիկ» խմբի անդամներին

Հուլիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Արցախում բազմաթիվ մարդասիրական ծրագրեր իրականացրած «Թևանիկ» խմբի ղեկավար Իվետ Դանիելյանին, խմբի անդամներ Նվարդ Իսախանյանին և Քրիստ Արզումանյանին:

ՀՀ դեսպանի հետ զրույցում քննարկվեցին բարեսիրական խմբի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀՀ դեսպանին մինչ օրս խմբի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար:

Ա. Թումանյանը փոխադարձաբար իր երախտագիտությունը հայտնեց խմբի ներկայացուցիչներին հայրենանվեր գործունեության համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս աջակցել նրանց կողմից իրականացվող ծրագրերին:

aparaj.am

Տպել Տպել