ՀՅԴ երիտասարդականը մասնակցեց Աւստրիայի ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան երիտասարդական միութեան Ընդհանուր ժողովին

ARF_Logo-colored Աւստրիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական միութեան հրաւէրին ընդառաջելով ՀՅԴ Երիտասարդականը երկու հոգով մասնակցեց միութեան Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցաւ թուականիս դեկտեմբերի 8-9-ին Վիեննայում։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շատոյեանը և Լենա Հովիւեանը։
Ժողովին մասնակցում էին 300 պատուիրակներ Աւստրիայի տարբեր շրջաններից և այլ երկրներից։ Ներկայ էին կուսակցութեան պատասխանատուներ։

Rede

Միութեան շրջանաւարտ վարչութիւնը հանդէս է եկել նիւթաբարոյական գործունէութեան զեկոյցով։ Այնուհետ քննարկուել են օրակարգային հարցեր, ինչպէս՝ օտարերկրացիների քաղաքացիութիւն, երիտասարդների համար աշխատատեղեր, ուսանողների և կանանց իրաւունքներ, և այլն։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը իր ելոյթում ՝ շնորհակալութիւն է յայտնել հրաւէրի համար, այն համարելով երկու միութիւնների միջև հետագայ համագործակցութեան խորացման նոր սկիզբ և, ներկաների ուշադրութիւնը հրաւիրել Հայոց Ցեղասպանութեան խնդրի վրայ՝ մարդու իրաւունքների տեսանկիւնից, նշելով, որ Աւստրիայի և Թուրքիայի միջև տնտեսական, քաղաքական և այլ տեսակի փոխյարաբերութիւնները չպիտի պատճառ դառնան, որ մոռացութեան տրուի արդարութիւնը։

Երկուստէք հանդիպման ժամանակ Աւստրիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական միութեան պատասխանատուները ցանկութիւն են յայտնել շարունակել և ընդլայնել համագործակցութիւնը ՀՅԴ Երիտասարդականի հետ։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
14դեկտեմբեր 2012թ

Տպել Տպել